ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 129085

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 129085
25.11.2020 | 14:49

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1563-ով՝ հասնելով 129085-ի, գրանցվել է մահվան 44 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1969-ով և հասել 100913-ի, իրականացվել է 4198 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 494568-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2553-ի: Բուժվում է 25619 մարդ։

Դիտվել է՝ 4370

Մեկնաբանություններ